Թողարկում №122

Այս համարում հրապարակված են օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի աշխատանքների վերլուծությունը։
Համարի պատասխանատուներ՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող  Անի Ավագյան և  6-րդ դասարանի սովորող Անգելինա Մկրտումյան։

Օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները տե՛ս  «Մաթեմատիկա» ամսագրի 117 համարում։

Ֆլեշմոբի խնդիրները

Օգոստոս ամսվա ֆլեշմոբին մասնակցել է ընդհանուր թվով 667  մասնակից


I մակարդակ- 332  մասնակից


II մակարդակ-  261 մասնակից


III մակարդակ- 74 մասնակից


IV մակարդակ- 1

Դպրոց մակարդակ II մակարդակ III մակարդակ IV մակարդակ
Հյուսիսային դպրոց 71 36 0 0
Արևմտյան դպրոց 90 65 0 0
Հարավային դպրոց 72 8 0 0
Արևելյան դպրոց 91 31 0 0
Միջին դպրոց 5 73 44 0
Ավագ դպրոց 0 3 0 0
Քոլեջ 0 43 29 0
Մեդիակենտրոն 0 1 1 1
Այլ մասնակիցներ 3 1 0 0


Մասնակիցների թիվը ըստ դպրոցների՝

Հյուսիսային դպրոց-107
Արևմտյան
 դպրոց-155
Հարավային դպրոց-80
Արևելյան դպրոց-122
Միջին դպրոց-122
Ավագ դպրոց-3
Քոլեջ-72
Մեդիակենտրոն-1
Այլ մասնակիցներ-4
Ամենաշատ մասնակիցներն եղել են 
 Արևմտյան  դպրոցից:

I մակարդակում բոլոր խնդիրները ճիշտ լուծել են 11  մասնակից

 

Էլեն Սաֆարյան երկրորդ Հարավային
Միա Ալավերդյան հինգերորդ Արևմտյան
Նանե Հակոբյան չորրորդ Արևմտյան
Մանե Պողոսյան չորրորդ Արևմտյան
Ռենե Աղաբաբյան երրորդ Հարավային
Հովհաննես Տեր-Անդրիասյան հինգերորդ Հյուսիսային
Հրայր Քյուրքչյան հինգերորդ Հյուսիսային
Երվանդ Մակոչյան հինգերորդ Հյուսիսային
Մանան Ավագյան հինգերորդ Հյուսիսային
Վաչե Կարոյան հինգերորդ Հյուսիսային
Միհր Մանուկյան հինգերորդ Հյուսիսային


II մակարդակում  սովորողներից 10  միավոր ստացել է  3 մասնակից  և մեկ աշխատակից

Նարե Հայրապետյան 5-րդ Արևելյան
Գևորգ Հակոբյան աշխատակից Մեդիակենտրոն
Ալեքս Հեքիմյան 8րդ Միջին
Ալլա Շարոյանց 6րդ Միջին

III մակարդակում  9,10 առավելագույն  միավոր  ստացել  են՝

Գևորգ Հակոբյան աշխատակից Մեդիակենտրոն
Արեն Թոփիկյան 8-րդ Միջին
Առնակ Վերմիշյան 8-րդ Միջին
Մհեր Բարսեղյան 7-րդ Միջին
Արմինե Ենգիբարյան 7-րդ Միջին

IV մակարդակի մասնակից՝

Հակոբյան Գևորգ աշխատակից


Ըստ մակարդակների կազմենք ցուցակ
որտեղ երևում էթե քանի՞ մասնակից   է կարողացել ճիշտ լուծել նշված համարի խնդիրը:

 

Խնդիրը Iմակարդակ IIմակարդակ IIIմակարդակ
1 199 171 54
2 176 201 49
3 92 155 67
4 179 135 45
5 216 189 64
6 157 169 19
7 154 211 62
8 322 145 9
9 168 37 36
10 160 49 25


I մակարդակ
Ամենաշատ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 8
8. Գեղամը, Գայանեն և Գոհարը սովորում են նույն դասարանում։ Նրանք ապրում են բազմահարակ շենքի նույն մուտքի տարբեր հարկերում։ Գեղամը առավոտյան դպրոց գնալիս անցնում է սկզբում Գոհարի բնակարանի մոտով, հետո՝ Գայանեի։ Դասընկերներից ո՞վ է ամենացածր հարկում ապրում։

 

Ամենաքիչ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 3
3. Ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակները պետք է մի շարքով դասավորել։ Չի թույլատրվում միատեսակ երկու գնդակ դնել իրար կողք։ Ե՞րբ է հնարավոր այդպես շարել։


II մակարդակ
Ամենաշատ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 7
7.Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն․Նշիր ճիշտ հավասարությունը։



Ամենաքիչ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 9

9. Գրատախտակին գրված են 1-ից 100 թվերը: Նարեն ջնջեց 1 թիվը։ Արամը ջնջեց 2-ից մեծ 2-ի բազմապատիկ թվերը, Աննան ջնջեց 3-ից մեծ 3-ի բազմապատիկ թվերը, և այսպես շարունակ: Հետևելով օրինաչափությանը  ո՞րերոդ մասնակցից հետո այլևս թիվ չի մնա ջնջելու:


III մակարդակ
Ամենաշատ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 3
3. Նարեկը  ուզում է լրացնել աղյուսակը՝ երեք դատարկ վանդակներում գրելով մեկական թիվ: Նա ցանկանում է, որ առաջին երեք թվերի գումարը լինի 100, մեջտեղի երեք թվերի գումարը՝ 200 և վերջին երեքինը՝ 300: Ի՞նչ թիվ պետք է գրի Նարեկը աղյուսակի կենտրոնում:

Ամենաքիչ ճիշտ լուծված խնդիրը. Համար՝ 8

8. Հաջորդականության առաջին  անդամը 7  է,  իսկ  յուրաքանչյուր հաջորդ  անդամ հավասար նախորդ  անդամի   քառակուսու թվանշանների գումարին  ավելացրած մեկ։ Գտիր շարքի 2023-րդ անդամը։


Ստուգողների անունները և նրանց ստուգած  աշխատանքների քանակը`

Գոհար Սմբատյանստուգել է 7 աշխատանք

Անի Միրզոյանստուգել է 81 աշխատանք

Սմբատ Պետրոսյանստուգել է 141 աշխատանք

Գրետա Բակունցստուգել է 161 աշխատանք

Ջուլիետա Քերոբյանստուգել է 29 աշխատանք

Լուսինե Գասպարյանստուգել է 16 աշխատանք

Տաթև Թամազյանստուգել է աշխատանք

Վարսիկ Աթոյանստուգել է 4 աշխատանք

Տաթև Մկրտչյանստուգել է աշխատանք

Լյովա Սարգսյանստուգել է 57 աշխատանք

Շողիկ Զեյնալյանստուգել է 36 աշխատանք

Անի Ավագյանստուգել է աշխատանք

Կարինե Խառատյանստուգել է 14 աշխատանք

Վարսիկ Աթոյանստուգել է 7 աշխատանք

Լիանա Հակոբյանստուգել է 128 աշխատանք

Ելենա Օհանյանստուգել է 74 աշխատանք

Օգոստոս ամսվա խնդիրների վերաբերյալ  գրել են հետևյալ կարծիքները.

Առաջին մակարդակի համար՝

  • Շատ լավ է։
  • Կլաս
  • Հետաքրքիր էր
  • Խնդիրները մի քիչ պարզ չեն, օրինակ վերջին խնդրում չի ասվում արդեն նոր ստացած գույները նույնպես խառնել թե միայն սկզբնականները
  • Լավն էր
  • Շնորհակալություն
  • Խնդրում եմ հարցերը կազմել այնպես, որ կոնկրետ պատասխաններ ստացվեն։ Խնդիրներ կան, որ ճիշտ չի ձևակերպված, կարող են հասկացվել երկիմաստ ձևով, օրինակ 7-րդ և 10-րդ խնդիրները։
  • Շատ հետաքրքիր խնդիրներ են։
  • 3-րդ խնդրում հարցն անհասկանալի Է։4-րդ խնդիրը կարող է ունենալ այլ լուծում,9-րդ թիմի զույգի ընտրությունից կախված (9-րդը խաղում է հաղթողի, թե պարտվողի հետ․․․՞՞՞)
  • Ինձ շատ հետաքրքիր էր:
  • Ցանկանում եմ, որ էլի ուղարկեք, որովհետև շատ հետաքրքիր է։
  • Շատ հետաքրքիր խնդիրներ էին
  • Ավելի շատ առաջադրանքներ դրեք

Երկրորդ մակարդակի համար՝

Շնորհակալություն

Երրորդ մակարդակի համար՝

Հարցերը անհասկանալի էին

Ֆլեշմոբի վերլուծությանը մասնակցել է 6-10 դասարանի սովորող Անգելինա Մկրտումյանը։

Leave a Reply

Skip to toolbar