Մաթեմատիկական ճամբար կրթահամալիրում

Հունիսյան, փառատոնային ճամբարի շրջանակում, «‎Մաթեմատիկա» ամսագիրը‎ կազմակերպել է մաթեմատիկական ճամբար  «‎Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հրավերը, աշխատակարգը, տե՛ս այստեղ։

Ճամբարում ընդգրկված են կրթահամալիրից,   Վիկտոր Համբարձումյանի համար 12 դպրոցից և  Արտավանից սովորողներ, հայտագրված  սովորողների ցանկը ստորև՝

1.Կարապետյան Մանե, 7-րդ դասարան, Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 դպրոց
2.Հարությունյան Անգելինա, 6-րդ դասարան, Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 դպրոց

Արևելյան դպրոց-պարտեզից՝
3.Խաչատրյան Տիգրան,  5-րդ դասարան
4.Բարսեղյան Տիգրան,  5-րդ դասարան

Միջին դպրոցից
5.Խաչատրյան Եվա, 6-րդ դասարան
6.Սարգսյան Դավիթ, 6-րդ դասարան
7.Հոնվհաննիսյան Նարե, 6-րդ դասարան
8.Ստեփանյան Էվելինա, 6-րդ դասարան
9.Հակոբյան Էվելինա, 6-րդ դասարան
10. Տագեսյան Նատալի, 6-րդ դասարան

Արտավանից չորս  սովորողներ․
11.Արտյոմ Դավեթյան
12. Նինա Ավետյան
13. Մերինե Դավթյան
14. Սամվել Հակոբյան

Ներկայանում են այլ դպրոցի սովորողները․

 

Վիկտոր Համբարձումյանի անվան սովորողները՝

 

Մեր առօրիան․
Ճամբարականների օրը խիստ  հագեցած է, ամեն օր  ունենք պար․ պատրաստվում ենք մաթեմատիկա դասավանդող Մենուա Հարությունյանի հարսանեկան ծեսին,  պարուսույց ընկեր Մերիի հետ սովորում  ենք հարսանեկան պարեր, տեսանյութը Անահիտ Ամիրխանյանի

 

Մարզական սպորտաձևերից նախընտրել ենք թենիս, հրաձգություն, հեծանիվ, տեսանյութը ստորև․

 

Մաթեմատիկական ջոկատը մասնակցում է նաև ինժեներական ստեղծագործության  հավաքներին, մասնավորապես՝ Թվածրագրային հաստոցներով աշխատանքին, մասնակիցները քանդել են հին հաստոցները, ծանոթացել են դետալներին, մանրամասն  տե՛ս Լուսինե Ներսեսյանի տեսանյութում։

 

Օրվա սնունդը․
Մենք ինքներս ենք կազմակերպում սնունդը, ամեն օր նախապես որոշելով ինչ համեղ ուտեստ ենք պատրաստելու հաջորդ օրը, նշում ենք բաղադրիչները և բաժանում դրանք սովորողների միջև, տեսանյութը ստորև, ի դեպ, հինգշաբթի օրը պատրաստելու ենք հարսանեկան փախլավա, սիրով հրավիրում ենք  Միջին դպրոցի ակումբ՝ համտեսելու (ժամը՝  13:30-14:00)։

Ճամբարականները ամեն օր լողում են, լողալ սովորեցնում այլ դպրոցի սովորողներին, իրենց ընկերներին, նկարաշարը ստորև․

 

Մեր ճամբարի ամենակորևոր բաղադրիչն է բանավոր մաթեմատիկան, ինչպես  արագ հաշվել, ծանոթանալ արագ հաշվելու  հնարքներին, նաև խաղալ մաթեմատիկական  տարբեր խաղեր Մաթեմատիկա ամսագրից, մանրամասն տե՛ս Սիդոնյա Վիրաբյանի էջում․

Մաթեմատիկական ճամբարի գործունեության նկարաշարը առանց մոնտաժի կարող եք  հետևել այս հղումով։

 

 

Leave a Reply

Skip to toolbar