Թողարկում #70

Այս համարում ներառված է դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի ամփոփ վերլուծությունը:
Աշխատանքը կատարեց Միջին դպրոցի սովորող՝ Դավիթ Մկրտչյանը, 6-4 դասարան:

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները  ներկայացված են «Մաթեմատիկա» ամսագրում.

#66 Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ

#68 Ֆլեշմոբյան խնդիրների լուծումները

Դեկտեմբեր ամսվա մասնակիցների թիվը — 680

Նշենք մասնակիցների թիվը ըստ մակարդակների.

  • Առաջին մակարդակ – 486
  • Երկրորդ մակարդակ – 163
  • Երրորդ մակարդակ – 17
  • Չորրորդ մակարդակ – 3
  • Սովորողներն են առաջարկում — 11

Նշենք մասնակիցների ցուցակը  ըստ դպրոցների և ըստ  մակարդակների թվի.

Դպրոց /պարտեզ մակ. II մակ. III մակ. IV մակ. Սովորողներն են առաջարկում
Արևելյան 104 29 0 0 0
Արևմտյան 126 40 0 0 0
Հյուսիսային 94 13 0 0 0
Հարավային 110 8 0 0 1
Միջին դպրոց 37 72 10 0 6
Ավագ դպրոց 0 0 4 0 3
Քոլեջ 1 0 2 1 0
Այլ դպրոցներ 0 0 0 0 0
Դպրոցը նշված չէ 8 0 0 1 0
Մեդիակենտրոն 1 1 1 1 1
Ծնող 1 0 0 0 0
Քոլեջ-պարտեզ 5 0 0 0 0

Ընդհանուր թիվը ըստ դպրոցների.

  • Արևելյան — 133
  • Արևմտյան — 166
  • Հյուսիսային — 107
  • Հարավային — 119
  • Միջին դպրոց — 125
  • Ավագ դպրոց — 7
  • Քոլեջ — 4
  • Այլ դպրոց — 0
  • Դպրոցը նշված չէ — 9
  • Մեդիակենտրոն- 5
  • Քոլեջ-պարտեզ — 5

 

 

Ամենաշատ մասնակիցներն եղել են Արևմտյան դպրոցից ՝  166  մասնակից (ովքեր նշել են դպրոցը):

 

Երկրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 6 մասնակից`

Արիս Մաթևոսյան — երկրորդ — Արևելյան

Գևորգ Հակոբյան — այլ — մեդիակենտրոն

Ռուսլան Հովսեփյան — յոթերորդ — Միջին

Հարություն Կիրակոսյան — հինգերորդ — Արևմտյան

Էրիկ Օհանյան — վեցերորդ — Միջին

Անահիտ Ավետիսյան — երկրորդ — Հյուսիսային

 

Երրորդ մակարդակում 10 միավոր ստացել է  1 մասնակից՝

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

 

Չորրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 1 մասնակից 

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

 

Սովորողներն են առաջարկում 10 միավոր ստացել է 1 մասնակից՝

Գևորգ Հակոբյան — աշխատող — Մեդիակենտրոն

 

 10 միավոր ստացած մասնակիցները գրաֆիկորեն:

 

Ըստ մակարդակների կազմենք ցուցակորտեղ երևում էթե քանի՞ սովորող է
 կարողացել ճիշտ լուծել նշված համարի խնդիրը:

Խնդրի № մակ. II մակ. III մակ. IV մակ. Սովորողներն են առաջարկում
1 431 132 12 1 9
2 431 116 4 1 9
3 318 122 9 1 11
4 402 56 4 1 2
5 119 102 11 2 3
6 369 64 7 1 9
7 291 135 10 1 7
8 376 43 2 1 9
9 27 72 5 1 6
10 390 162 7 1 3

 

Այժմ ըստ մակարդակների նշենք ամենահեշտ և ամենաբարդ խնդիրները:

Առաջին մակարդակ

Ամենահեշտը 1-ին և 2-րդ խնդիրներն էին.
1. 2022թ․ փետրվարի 18-ը ուրբաթ է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի 2022թ․ մարտի 8-ը։

2. Ձմեռ պապիկը տուփերում հերթականությամբ դնում է հետևյալ քանակով նվերներ՝ 6, 9, 13, 18, 24, _: Գտնելով օրինաչափությունը նշի՛ր հաջորդ տուփում եղած նվերների քանակը: 

 

Ամենադժվարը 9-րդ խնդիրն էր.
Սլաքավոր ժամացույցը, ուղիղ ժամը վեցին, խփում է վեց զարկ, որը տևում է երեսուն վայրկյան: Ամանորի գիշերը տասներկու զարկը քանի՞ վայրկյանում կզարկի:

 

Երկրորդ մակարդակ

Ամենահեշտը 10-րդ խնդիրն էր՝
Ռետինե գնդակն ընկնում է 16 մետր բարձրությամբ տան տանիքից: Գետնին բախվելուց հետո այն յուրաքանչյուր անգամ բարձրանում է իր նախորդ բարձրության 1/2-ի չափով: Քանի՞ անգամ գնդակը կհայտնվի պատուհանի առջև, որի ստորին եզրը գտնվում է գետնից 7 մետր, իսկ վերինը՝ 9 մետր բարձրության վրա:

Ամենադժվարը 8-րդ խնդիրն էր՝
Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր և վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին:

 

Երրորդ մակարդակ

Ամենահեշտը 1-ին խնդիրն էր՝
 Ձմեռ Պապին իր բոլոր նվերները երեխաներին բաժանեց երկու օրում։ Առաջին օրը բաժանեց բոլոր նվերների 35%-ը, իսկ երկրորդ օրը՝ մնացածի 75%-ը և վերջին 26 նվերը։ Քանի՞ նվեր ուներ Ձմեռ պապին։

 

Ամենադժվարը 8-րդ խնդիրն էր՝
Հարթության վրա տաս ուղիղներ քանի՞ հատման կետ կունենան, եթե նրանցից միայն երկուսն են զուգահեռ, և միայն երեքն են, որ ունեն մեկ ընդհանուր հատման կետ:

 

Չորրորդ մակարդակ

Ամենահեշտը 5-րդ խնդիրն էր` Մի քաղաքում կար երեք հուշարձան։ Մի անգամ այս քաղաք եկավ 42 զբոսաշրջիկներից կազմված խումբ։ Նրանցից յուրաքանչյուրը հուշարձանի մոտ լուսանկարվել էր մեկից ոչ ավել անգամ։ Երբ նայեցին իրենց լուսանկարները պարզվեց, որ ցանկացած երկու զբոսաշրջիկների մոտ կար 3 հուշարձաններից էլ մեկական լուսանկար ։ Ամենաքիչը քանի՞ լուսանկար կարող էին անել բոլոր զբոսաշրջիկները միասին։

Մնացած բոլոր խնդիրները բարդ էին:

 

Սովորողներն են առաջարկում

Ամենահեշտը 3-րդ խնդիրն էր՝
Ձմեռ պապիկը դասարանի 32 սովորողներից 23-ին նվիրեց տիկնիկ, իսկ իսկ 18-ին՝ մեքենա: Քանի՞ սովորող ստացավ և՛ մեքենա, և՛ տիկնիկ, եթե բոլոր սովորողներն էլ խաղալիք ստացան:

 

Ամենադժվարը 4-րդ խնդիրն էր՝
Ձմեռ պապիկը կարդում էր 120 էջանոց գիրք: Քանի՞ թվանշան է տպագրվել էջերը համարակալելու համար, եթե սկսվել է համարակալումը երրորդ էջից:

 

Leave a Reply

Skip to toolbar