«Մաթեմատիկա» ամսագիր #34. Տոնական համար

Մարտիմեկյան այս համարը նվիրված է Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

Համարում կարդացեք.

Արևելյան դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի մաղթանք» 

Միջին դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի խնդիր»

Արևելյան դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի խնդիր»

Հյուսիսային դպրոցը ներկայացնում է. «Հոբելյանական խաչբառ»

 

Արևելյան դպրոցը ներկայացնում է. «2000 ու մի մաղթանք» 

Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ընտրության գործունեությամբ խմբի սովորողները շնորհավորում են սիրելի Աշոտ Բլեյանին  2000-րդ գրի կապակցությամբ և  առաջարկում են հաշվել…

 

Միջին դպրոցը և Արևելյան դպրոցը ներկայացնում են. «2000 ու մի խնդիր»

Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հոբելյանական խնդիրներ նվիրված Աշոտ Բլեյանի 2000-րդ գրին:

1.Տրված նկարում շրջանաձև դիագրամով պատկերված է 2019թ.-ին հրապարակված  Աշոտ Բլեյանի  գրերի թիվն ըստ ամիսների: Նայելով նկարին, պարզիր, թե  ո՞ր ամսին է ավելի շատ գիր գրել:

Լուիզա Եղիազարյան, Միջին դպրոց

2.Տրված նկարում սյունաձև դիագրամով պատկերված է Աշոտ Բլեյանի 2019 թվականին հրապարակված գրերի թիվն ըստ ամիսների:  Ամենաքիչ գիրը ո՞ր ասմին է  նա հրապարակել:

Անահիտ Վերմիշյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

3.Մարտի  մեկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տոնում է Աշոտ Բլեյանի հոբելյանական  2000-րդ գիրը: Տոնին  մասնակցում էր կրթահամալիրի սովորողների 90%-ը, իսկ դասավանդողների ՝ 50%-ը: Քանի՞ մարդ էր մասնակցում խնջույքին, եթե դպրոցն ունի 2000 սովորող և 400 դասավանդող:
Վիրաբյան Անդրե, Միջին դպրոց, 8-րդ դասարան

4.2021թ.-ի մարտի մեկին կհրապարակվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ գիրը, հաջորդ 2000-րդ գիրը, ե՞րբ կհրապարակվի, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում:
Կարեն Մարգարյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

5.«Մաթեմատիկա» ամսագիրը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ, իսկ Աշոտ Բլեյանի գիրը՝  շաբաթը յոթ անգամ: Եթե «Մաթեմատիկա» ամսագիրը մարտի մեկից հրապարակվի շաբաթը յոթ անգամ, իսկ գիրը՝ շաբաթը մեկ անգամ, ապա երբ դրանց  թողարկման համարները կհամընկնեն, իմանալով, որ մարտի մեկին  գրի 2000-րդ թողարկումն է, իսկ ամսագրի՝ 35-րդ:
Բուշ Լուսինե, Միջին դպրոցի ծրագրի ղեկավար

6.Աշոտ Բլեյանի  2000-րդ գիրն ունեցավ  1000 այցելու, որն 90%-ով շատ է նախորդ օրվա այցելուների թվից: Քանի՞ այցելու ուներ նախորդ օրվա գիրը:
Նանե Ժամհարյան,Միջին դպրոց, 8-րդ դասարան

7.8-4 դասարանում սովորում է 24 սովորող, ընդ որում, նրանք մեկը մյուսից երկուսով շատ գիր են կարդացել:Միասին քանի՞ գիր են կարդացել, եթե ամենաքիչը կարդացողը եղել է Հայկը՝ 10 գիր:
Արփինե Խաչատրյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

8.Աշոտ Բլեյանի 2000-րդ գրի թողարկման կապակցությամբ, 8-5 դասարանի սովորողները որոշեցին  պատրաստել  մրգային աղցան։ Աղցանի համար նրանք օգտագործեցին խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին կշռում են 750գ,  տանձը՝ 650 գ էր, իսկ դեղձը՝ 50 գ-ով ավել էր տանձից։ Քանի՞ գրամ է եղել աղցանը պատրաստելուց հետո:
Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

9.Այս տարի մարտի 1-ին կթողարկվի  Աշոտ Բլեյանի 2000-րդ հոբելյանական գիրը: Եթե նա սկսի ամեն ամիս հրապարակել 50 գիր, ապա 3 տարի հետո՝ մարտ ամսի վերջում, որերո՞րդ գիրը կհրապարակի:
Մանուկյան Սաթենիկ, Միջին դպրոց, 8-րդ դասարան

10.Աշոտ Բլեյանը  երբ է գրել իր առաջին գիրը, եթե նա գրում է ամեն օր, իսկ 2000-րդ թողարկումը կկայանա մարտի մեկին:
Էլլա Ապու-Անթար, Մկրտչյան Անի, Միջին դպրոց, 8-րդ դասարան

 

Ներկայացնում են Արևելյան դպրոցի սովորողները…

11.Ես ծնվել եմ հունվարի 9-ին: Այս տարի՝ իմ ծննդյան օրը, Աշոտ Բլեյանը իր ո՞ր համարի գիրն է  թողարկել, եթե նա ամեն օր մեկ գիր է գրում, իսկ մարտի մեկին կլրանա նրա  2000-րդ գիրը:
Արփի Հակոբյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

12.Աշոտ Բլեյանը  քանի՞ հատ  նոթատետր պետք է օգտագործի իր բոլոր գրերը նոթատետրում գրելու համար, եթե յուրաքանչյուր նոթատետր ունի 40 էջ, իսկ յուրաքանրյուր գիր գրվում է երկու էջում:
Գոհար Ալեքսանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

13. Աշոտ Բլեյանը քանի՞ գիր կգրի մինչև տարվա վերջին օրը, եթե նա մարտի մեկին կթողարկի իր 2000-րդ գիրը, և մարտի մեկից սկսած, նա ամեն օր մեկ գիր գրի, բայց շաբաթ, կիրակի օրերին՝ հանգստանա:
Եվա Անթառանյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

14.Սյունաձև դիագրամով նշված է Աշոտ Բլեյանի գրերի թիվն ըստ ամիսների: Միայն 2020 թ.-ին քանի՞ գիր է հրապարակվել:

Եվա Խաչատրյան, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

15.Աշոտ Բլեյանի էջի արխիվը նայելով տեսնում ենք, որ 2014 մարտ ամսին հրապարակվել է 100 գիր:  Քանի անգամ է այն քիչ  այս տարվա մարտի մեկին հրապարակած 2000 գրից:
Ալեքս Հովհաննիսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

16.Աշոտ Բլեյանը ծնվել է սեպտեմբերի չորսին: Այս տարի՝ նրա ծննդյան օրը, որերո՞րդ գիրը կհրապարակվի, եթե մարտի մեկին հրապարակվել է նրա 2000-րդ գիրը, իսկ նա  ամեն օր մեկ գիր է գրում:
Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

17.Աշոտ Բլեյանը այս տարվա հունվարին հրապարակել է 31 գիր, իսկ փետրվարին՝ 35 գիր: Այդ երկու ամսվա ընթացքում  քանի՞ գիր է հրապարակել:
Սարգսյան Խորեն, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

18.2020թ.-ի դեկտեմբերին  Աշոտ Բլեյանը հրապարակել է 45 գիր, 2019թ. դեկտեմբերին՝ 40 գիր,  2018թ.-ին՝ 35 գիր: Գտի՛ր օրինաչափությունը և  գրիր, թե քանի գիր կհրապարակի 2021 թ. դեկտեմբերին:
Արզումանյան Անի, Արևելյան դպրոց, 5-րդ դասարան

19.Արևելյան դպրոցում սովորում է 300 աշակերտ, եթե յուրաքանչյուրն  ամեն օր մեկ գիր գրի, իսկ Աշոտ Բլեյանը իր 2000-րդ գրից հետո  էլ գիր չգրի, ապա մեկ շաբաթ հետո Աշոտ Բլեյանըի  գրերի թիվը մեծ կլինի՞ սովորողների  հրապարակած գրերի թվից:
Մարինե Ամիրջանյան, Արևելյան դպրոց,  դասավանդող

20.Քանի՞ տարեկան կդառնա տիար Բլեյանը, երբ նրա գրերի թիվը հասնի  10.000-ին, եթե նա ամեն օր մեկ գիր  է գրում, իսկ մարտի մեկին նրա 2000-րդ գրի թողարկման օրն  է:
Մանե Սարգսյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

 

Հոբելյանական խաչբառ

 

Օգտվելով այբուբենի տառերի թվային արժեքներից՝ գտիր թաքնված անվանումը: Aybuben

Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանելիս կունենաք մեկ տառին համարժեք միավոր։ Այդ տառը տեղադրելով դատարկ վանդակում, ըստ հերթականության, կգտնեք թաքնված անվանումը։

Screenshot_6

1․ Ագարակում կան խոզեր և հավեր, ընդհանուր թվով 986 գլուխ և 2522 ոտք։ Քանի՞ խոզ և քանի՞ հավ կա ագարակում:

Ճիշտ պատասխանելու դեպքում 1 միավոր։

2․ Աննան զատիկի տոնին գնել  էր 9 տուփ ձու։ Քանի՞ հատ ձու էր գնել Աննան, եթե յուրաքանչյուր տուփում կար 30 ձու։

Ճիշտ պատասխանելու դեպքում  2 միավոր։

3․ Մարտն ունի 31 օր: Անին ու Աշոտը մարտի մեկից մինչև 17-ը ամեն օր խաղում էին գործնագործ:  Նրանք  այս ամիս քանի՞ օր չխաղացին գործնագործ ։

Ճիշտ պատասխանելու դեպքում 30 միավոր։

4․ Մեքենան ամեն օր անցնում է 560 կմ,  7 օրում քանի՞ կմ կանցնի։

Ճիշտ պատասխանելու դեպքում  5 միավոր։ 

5․ 2021 թ.-ի գարնանը  քանի՞ տարեկան կդառնա Ալեքսը, եթե նա ծնվել է 2011 թվականի մարտի մեկին։

Ճիշտ պատասխանելու դեպքում  300 միավոր։ 

6․ Դպրոցականներն շաբաթօրյակի ժամանակ պտղատու այգում տնկեցին 10 տանձենի, 6 սալորենի և 8 ընկուզենի: Քանի՞ պտղատու ծառ տնկեցին այգում:

Ճիշտ պատասխանելու դեպքում  1 միավոր։

7․ Քանի՞ խնձոր կա 9 ծառի վրա, եթե  յուրաքանչյուր վրա կար 80 խնձոր։

Ճիշտ պատասխանելու դեպքում  400 միավոր։

 

Համարի պատասխանատուներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Դասավանդողներ՝

Հակոբյան Լիանա

Միրզոյան Անի

Leave a Reply

Skip to toolbar