Այս համարում ներառված է հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծությունը:
Աշխատանքը ներկայացնում է Միջին դպրոցի սովորող Տիգրան Գրիգորյանը:
Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները և դրանց լուծումներն տես «Մաթեմատիկա» ամսագրի հետևյալ համարներում.
Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցել է 564 սովորող, ավելի շատ սովորող, քան նախորդ ամսին:
Նշենք մասնակիցների թիվը ըստ մակարդակների.
- Առաջինմակարդակ– 379 մասնակից, որից 32-ը նշված ժամկետից ուշ են ուղարկել
- Երկրորդմակարդակ–127 մասնակից
- Երրորդմակարդակ– 18 մասնակից
- Չորրորդմակարդակ-10 մասնակից
- Սովորողներն են առաջարկում-30
Նշենք մասնակիցների ցուցակը ըստ դպրոցների և ըստ մակարդակների թվի.
| Դպրոց | I մակ. | II մակ. | III մակ. | IV մակ. | Առ.սովորողները |
| Արևելյան | 97 | 27 | 1 | 0 | 5 |
| Արևմտյան | 91 | 12 | 0 | 0 | 1 |
| Հյուսիսային | 51 | 12 | 2 | 0 | 0 |
| Հարավային | 86 | 37 | 1 | 0 | 0 |
| Միջին դպրոց | 11 | 31 | 4 | 0 | 21 |
| Ավագ դպրոց | 1 | 2 | 0 | 0 | 1 |
| Քոլեջ | 1 | 1 | 7 | 8 | 0 |
| Այլ դպրոցներ | 1 | 2 | 1 | 1 | 1 |
| Ծնող | 1 | 0 | 0 | 0 | 0 |
| Դպրոցը նշված չէ | 37 | 1 | 0 | 0 | 1 |
| Մեդիակենտրոն | 1 | 1 | 1 | 1 | 0 |
| Հեռավար | 1 | 1 | 1 | 0 | 0 |
Ընդհանուր թիվը ըստ դպրոցների.
- Արևելյան —130
- Արևմտյան —104
- Հյուսիսային —65
- Հարավային —124
- Միջին դպրոց —67
- Ավագ դպրոց —4
- Քոլեջ —17
- Այլ դպրոցներ —6(Կոջոյան, ԴՀԿ, hամար 69)
- Ծնող-1
- Դպրոցը նշված չէ — 38
- Մեդիակենտոն- 4
- Հեռավար սովորող-3
Ամենաշատ մասնակիցներն եղել են Արևելյան դպրոցից (ովքեր նշել են դպրոցը):
Առաջին մակարդակում առավելագույն միավոր ստացել է 3 մասնակից
| Անի | Անի Գրիգորյան | Հյուսիսայիմ |
| Գևորգ | Հակոբյան | Մեդիակենտրոն |
| Նարեկ | Ղարիբյան | Արևմտյան |
Երկրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 27 սովորող
| Մանե | Մրգարյան | Հարավային |
| Մանե | Պետրոսյան | Հարավային |
| Հասմիկ | Մելքոնյան | Հարավային |
| Հասմիկ | Մելքոնյան | Հարավային |
| Դավիթ | Հայրապետյան | Հարավային |
| Նարե | Սուքիասյան | Հարավային |
| Ավետ | Սարդարյան | Հարավային |
| Մարի | Բաղդասարյան | Հարավային |
| Անի | Համբարձումյան | Հարավային |
| Կարոլինա | Եսայան | Հարավային |
| Գուրգեն | Մանուկյան | Միջին |
| Հովհաննես | Գալիկյան | Միջին |
| Սամվել | Գրիգորյան | Հյուսիսային |
| Տիգրան | Բարսեղյան | Արևելյան |
| Գոռ | Ղազարյան | Արևելյան |
| Էդմոն | Սահակայն | Արևելյան |
| Ալեքս | Հովհաննիսյան | Նոր դպրոց |
| Եվա | Սմբատյան | Արևելյան |
| Տիգրան | Բարսեղյան | Արևելյան |
| Մարի | Աղաբեկյան | Արևելյան |
| Արթուր | Աղաբեկյան | Արևելյան |
| Գագիկ | Ղազարյան | Արևելյան |
| Գևորգ | Հակոբյան | մեդիակենտրոն |
| Մաշա | Գասպարյան | Հյուսիսային |
| Լաուրա | Ղազարյան | Արևմտյան |
| Անի | Նազինյան | Միջին |
| Հայկ | Բարսեղյան | հարավային |
Երրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 4 մասնակից
| Լիլիթ | Ղազարյան | Միջին |
| Հրաչուհի | Մանվելյան | Քոլեջ |
| Դիանա | Հովհաննիսյան | Հեռավար ուսուցում |
| Գևորգ | Հակոբյան | Մեդիակենտրոն |
Չորրորդ մակարդակում 10 միավոր ստացել է 1 մասնակից
| Գևորգ | Հակոբյան | Մեդիակենտրոն |
Խնդիրներ են առաջարկում սովորողները (մակարդակում 10 միավոր ոչ ոք չի ստացել:
Առավելագույն միավորը 9 -ը ստացել են երկու մասնակից:
| Գուրգեն | Աբրահամյան | Միջին |
| Մարիա | Աբրահամյան | Միջին |
Ըստ մակարդակների կազմենք ցուցակը, որտեղ երևում է, թե քանի՞ մասնակից է կարողացել ճիշտ լուծել նշված համարի խնդիրը:
| Խնդրի № | I մակ. | II մակ. | III մակ. | IV մակ. | Առ. սովորողները |
| 1 | 362 | 119 | 12 | 2 | 30 |
| 2 | 372 | 71 | 13 | 2 | 24 |
| 3 | 179 | 101 | 12 | 7 | 19 |
| 4 | 200 | 84 | 9 | 2 | 14 |
| 5 | 369 | 111 | 13 | 2 | 14 |
| 6 | 289 | 109 | 11 | 2 | 10 |
| 7 | 209 | 73 | 11 | 2 | 9 |
| 8 | 12 | 83 | 8 | 1 | 4 |
| 9 | 161 | 88 | 9 | 2 | 3 |
| 10 | 265 | 98 | 11 | 2 | 7 |
Այժմ ըստ մակարդակների նշենք ամենահեշտ և ամենաբարդ խնդիրները
I մակարդակ
- Ամենահեշտ 2-րդ խնդիր
Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար:
- Ամենադժվարը 8-րդ խնդիր
Պարտեզապուրակային աշխատանքից հետո տղաները հոգնել էին: Նրանք դպրոցի հյուրատանը երեկոյան՝ ժամը ութին, պառկեցին՝ քնելու: Տղաներից մեկը նախապես լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ առավոտյան՝ ժամը տասին արթնանալու և գործը շարունակելու համար: Քանի՞ ժամ կհասցնեն քնել տղաները, մինչև զարթուցիչն արթնացնի նրանց:
II մակակարդակ
- Ամենահեշտ 1-ին խնդիր
Գտեք այն քառանիշ թիվը, որի գրության առաջին երեք թվանշանների գումարը 19 է, իսկ վերջին երեք թվանշաններինը` 27:
- Ամենադժվարը 2-րդ խնդիր
Տղան բոլոր թվանշանները գրեց տառերով՝ զրո, մեկ, երկու և այլն, հետո դասավորեց այբբենական կարգով: Ո՞ր բառը եղավ վերջում:
III մակարդակ
- Ամենահեշտ 2-րդ և 5-րդ խնդիրներ
2-րդ խնդիր — Հայկն ունի 9 տուփ, յուրաքանչյուրում՝ 2 կոնֆետ, իսկ նրա քույր Աննան՝ 8 տուփ, յուրաքանչյուրում՝ 5 կոնֆետ: Եթե Հայկը իր տուփերից մի քանիսը տա Աննային, իսկ Աննան էլ իր տուփերից մի քանիսը, բայց ոչ ստացածները, տա Հայկին, նրանք կունենան հավասար քանակությամբ կոնֆետներ: Ամենաքիչը քանի՞ տուփ նրանք պետք է տան միմյանց:
5-րդ խնդիր — Ծաղկավաճառի մոտ մնացել է 24 սպիտակ, 42 կարմիր և 36 դեղին վարդ: Առավելագույնը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող է նա պատրաստել, եթե ուզում է օգտագործել բոլոր ծաղիկները:
- Ամենադժվարը 8-րդ խնդիր
Մաթեմատիկայի խնդրագրքի բնագրում կար մի վարժություն, որտեղ պահանջվում էր տրված թիվը բազմապատկել 3-ով և ստացված արդյունքից հանել 4: Էջադրողը սխալվեց. բազմապատկման նշանի փոխարեն դրեց բաժանման նշան, իսկ հանման նշանի փոխարեն՝ գումարման նշան: Բայց այնուամենայնիվ, վերջնական արդյունքը չփոխվեց: Ի՞նչ վարժություն էր խնդրագրքում:
IV մակարդակ
- Ամենահեշտ 3-րդ խնդիր
Դպրոցի 150 սովորողներից 75-ը սովորում են ֆրանսերեն, 110-ը՝ անգլերեն, իսկ 11-ը այդ լեզուներից ոչ մեկը չի սովորում: Գտեք այն սովորողների թիվը, ովքեր միայն ֆրանսերեն են սովորում:
- Ամենադժվարը 8-րդ խնդիր
Գնդակը բաց թողեցին 128/9 մ բարձրությունից: Նա կպավ գետնին և ետ ցատկեց՝ հասնելով 32/3 մ բարձրության: Հաջորդ վերցատկի ժամանակ հասավ՝ 8 մ, հետո 6մ բարձրության և այդպես շարունակ: Ամեն անգամ բարձրությունը նույնքան անգամ նվազում էր: Մինչև կանգնելը քանի՞ մետր ճանապարհ անցավ գնդակը:
Առաջարկում են սովորողները
- Ամենահեշտ 1-րդ խնդիր
Դատարկ վանդակում ի՞նչ թվանշան տեղադրենք, որ ստացվի ճիշտ հավասարություն:
27+19?3=2020
- Ամենադժվարը 9-րդ խնդիր
5*4* թվի աստղանիշերի փոխարեն գրեք այնպիսի թվանշաններ, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի 36-ի: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:
Առաջարկություններից առանձնացնում ենք բովանդակությամբ նմանատիպ օրինակները.
- Շորհակալություն
- Առաջին դասարանցիների համար բարդ է
- Հետաքրքիր մաթեմատիկական ֆլեշմոբ է
- Երեք ժամ տևեց, շատ բարդ է առաջին մակարդակը:
- Շնորհակալություն հետաքրքիր խնդիրների համար, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ աղջիկը նեղվում էր, որ ինքնուրույն չի կարողանում լուծել դրանք։ Հարգելիներս, Անին դեռ 6 տարեկանների խմբում է սովորում։ Իրենց համար, կարծում եմ, դեռ բարդ են նման խնդիրներ լուծելը։ Ես կխնդրեի այս տարիքի երեխաների համար առանձին խնդիրներ դնել։ Սիրով՝ Անիի մայրիկ:
- Առաջին դասարանի համար օգտագործել ավելի փոքր թվեր:
- Հարգելի կազմողներ, խնդրում եմ խնդիրները գոնե նվազագույն չափով համապատասխանեցնել դպրոցական ծրագրին և ներառել հանձնարարություններ, որոնք կապ ունեն երեխայի տվյալ դասարանի գիտելիքների հետ։ Երեխան, որը հոկտեմբեր ամսին դեռ միանիշ թվեր է գումարում-հանում, չի կարող եռանիշ ու քառանիշ թվերի հետ բազմապատկման ու բաժանման գործողություններ կատարել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ծնողները չէ, որ այս խնդիրները պետք է միայնակ լուծեն։ Դրանք գոնե մի փոքր պետք է նաև երեխային հասկանալի ու մատչելի լինեն։ Իսկ ծնողներն իրենց բաժին դպրոցն արդեն ավարտել են։ Նորից դպրոց գնալու և թվաբանության տարրական կուրս անցնելու կարիք չունեն։ Խնդրում ենք արեք այնպես, որ խնդիրները երեխայի գիտելիքներից մի քանի մակարդակ ավելին չլինեն, որպեսզի նրանց նույնպես հետաքրքիր լինի։
- Շատ հետաքրաիր էր, շնորհակալություն։ Առաջարկում ենք շարունակական դարձնել նմանատիպ ընտանեկան ֆլեշմոբերը։
- Կարելի է տեսանյութ կամ նկար կցելու հնարավորություն ավելացնել, որպեսզի երևա, թե ինչպես է երեխան աշխատում: