Սեպտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումներ (Սովորողների առաջարկած խնդիրներ)

  1. Նարեն հերթով գրում էր 1-100 թվերը, բայց ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր գրել   հինգ թվանշանը, նա այն բաց էր թողում: Նարեն  քանի՞ թիվ գրեց:

Պատասխան՝ 81

Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան

  1. Եղբայրը քրոջից  6րոպե ուշ դուրս եկավ տանից, և որպեսզի հասնի քրոջը, քայլեց մեկուկես անգամ ավելի արագ, քան քույրը։ Իր դուրս գալուց քանի՞ րոպե անց եղբայրը  հասավ  քրոջը։

Պատասխան՝ 12

Մկրտչյան Մանե, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  1. 123 x 45 արտահայտության մեջ փոխելով թվանշանների տեղերը, ստացեք հնարավոր ամենամեծ արտադրյալը:

    Պատասխան՝ 22412

    Տիգրան Գրիգորյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  2. Ինչքանո՞վ է պետք բազմապատկել թվի քառորդ մասի 1/3-ը, որպեսզի ստացվի սկզբնական թվի կեսի եռապատիկը:

    Պատասխան՝ 18

    Տիգրան Գրիգորյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  3. Մայրիկը սեղանին է թողել 11 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

    Պատասխան՝ 5

    Հայկ Ղազարյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  4. 2սմ կողով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողով խորանարդը ներկելու համար։ 

    Պատասխան՝ 108

    Տիգրան Մարջանյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  5. Ջերմանավը  գետով A-ից Bնավահանգիստը գնում է 5 օրում և վերադառնում է  7 օրում: Լաստը գետով  քանի՞ օրում A-ից կգնա B:

    Պատասխան՝ 35:

    Սերլի Շահի, Ավագ դպրոց, 9-րդ դասարան

    Լուծումը ներկայացնում է Քնարիկ Հակոբյանը, Ավագ դպրոց, 9-րդ դասարան

     

  6. Մեքենան, որի արագությունը 45կմ/ժ է, իրարից հավասարաչափ հեռացված 4 էլեկտրասյունների կողքով անցնում է 15ր-ում: Որքա՞ն է ճանապարհի ամբողջ երկարությունը, եթե այդ մեքենայի ուղևորը ամբողջ ճանապարհին հաշվել է 13 հատ էլեկտրասյուն:

    Պատասխան՝ 45

    Տիգրան Մարջանյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան

  7. Գտեք սլաքավոր ժամացույցի ժամ և րոպե ցույց տվող սլաքների կազմած անկյունը ժամը 3:42 ր-ին:
    Անի Ղազարյան, «Քվանտ»  վարժարան, 8-րդ դասարանԼուծում:
    Ժամի սլաքը 12ժամում կատարում է 360 աստիճան պտույտ, հետևաբար մեկ րոպեի ընթացքում այն կկատարի 1/2 աստիճան պտույտ:
    12ժ= 720ր
    360/720=1/2 աստիճան պտույտ:
    Րոպեի սլաքը 60 րոպեում կկատարի 360 աստիճան պտույտ, հետևաբար մեկ րոպեում այն կկատարի 6 աստիճան պտույտ:
    3 : 00 ր –ի  դրությամբ րոպեի սլաքն ուղղաձիգի նկատմամբ կազմում է զրո աստիճան  անկյուն, ուստի 3 : 42 կկազմի 6⋅42=2520
    Ժամի սլաքը 3:00 կազմում է 3⋅300=90 0
    Իսկ 3 : 42  կկազմի 90+42 x1/2=1110 Հետևաբար սլաքների կազմած անկյունը կլինի 252−111=1410:

    Պատասխան՝ 1410:

  8. Նկարում պատկերված են 14 միանման ուղղանկյուններ: Գտեք պատկերի  մուգ գույնով ներկված  մասի մակերեսը:

Պատասխան՝ 12

Արթուր Պետրոսյան,  Ավագ դպրոց, 9-րդ դասարան

Լուծումը տես  Ամալյա Զաքարյանի բլոգում, Ավագ դպրոց, 9-րդ դասարան

Leave a Reply

Skip to toolbar