Սեպտեմբերի ֆլեշմոբի խնդիրերի լուծումներ (Երկրորդ մակարդակ)

  1. Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
    Այս խնդիրը եթե բացատրելու լինեմ կրտսեր դպրոցում, ապա ուղղակի բոլոր եռանիշ թվերը կգրենք և կհաշվենք: Կսկսենք 7-ով գրվող թվերը, որոնք կլինեն

    777,778,779, 787, 788, 789, 797, 798 , 799

    Այսպես մյուս թվերը արդեն էլ չենք գրի, ուղղակի կտեսնենք, որ 7-ով սկսվող եռանիշ թվերը 9 հատ են ուրեմն 3 x 9 = 27 հատ եռանիշ թիվ:

    Կամ 33= 3 x 3 x 3 = 27

    Սմբատ Պետրոսյան

    Եռանիշ թիվ կազմելու համար  հարյուրակի, տասնյակի, միավորի  կարգում   ունենք համապատասխանաբար երեք տարբերակ, ապա ընդհանուր տարբերակների քանակը կլինի ` 3x3x3=27։

    Սյուզի Հակոբյան

    Պատասխան` 27:

  2. Մեծ քառակուսու մակերեսի ո՞ր մասն է ստվերագծված:
    Մեծ քառակուսին բաժանված է 16 փոքր մասերի, ներկված է 4 մասը: Հետևաբար՝ ներկված է մեծ քառակուսու 4/16=1/4 մասը:

    Ելենա Օհանյան

    Լյովա Սարգսյան

    Պատասխան`1/4:

  3. Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:
    Այս խնդիրը դասարանում լուծեցինք մասերի միջոցով՝

    Եթե ընդհանուր  բեռները բաժանենք մասերի, ապա

    2-րդ բեռնատարը՝  1 մաս

    1-ին բեռնատարը՝   4 մաս

    Քանի որ  երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում, ապա 24-ը կլինի նրանց ունեցած բեռների տարբերությունը։

    4-1=3    կամ կարելի է գրել նաև   4 մաս — 1 մաս= 3 մաս

    3 մասը կլինի 24, իսկ   1  մասը՝  24 : 3 = 8, ուրեմն երկրորդ բեռնատարը՝ 8 տոննա։

    Գրետա Բակունց

    Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:

    Այս խնդիրը կարելի է լուծել մասերով: Առաջին բեռնատարում 4 մաս բեռ, երկրորդ բեռնատարում 1 մաս բեռ: Եթե 4 մասից հանենք 1 մաս կստանանք 3 մաս, որը 24 տոննա է: Այստեղից կհետևի, որ մեկ մասը 8 տոննա է: Կստանանք, առաջին բեռնատարում կա 4 x 8 = 32 տ, երկրորդ բեռնատարում 1 մաս՝ 8 տ: Ստուգելու համար 32-8 = 24: Ստացանք, որ ճիշտ ենք լուծել:

    Սմբատ Պետրոսյան

    Պատասխան` 8:

  4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:
    Քանի որ քառակուսու 4 կողմերը իրար հավասար են և P-ն  4 կողմերի գումարն է =>  24 : 4 = 6սմ, յուրաքանչյուր կողմը հավասար է 6 սմ
    Քառակուսու մակերեսը հավասար է a2 (կողմի քառակուսի աստիճանի )=> S=36սմ2

    Լյովա Սարգսյան

    Պատասխան` 36:

  5. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
    Նախ վերհիշենք,որ 5-ի պատիկ թվերը վերջանում են 0-ով կամ 5-ով:Հետևաբար այդ պայմաններին բավարարող թիվը 80-ն է:

    Մենուա Հարությունյան

    Նախ կհասկանանք, թե ինչ է նշանակում թվի բազմապատիկ։ Ա թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է Ա-ի վրա։

    Սովորողների հետ կգրենք 50-ից մեծ 5-ի պատիկ բոլոր երկնիշ թվերը։

    55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, 95

    Այժմ այս 8 երկնիշ թվերից կգտենք այն թիվը, որի թվանշանների գումարը հավասար կլինի 8-ի։

    8+0=8

    Որոնելի թիվը կլինի 80-ը։

    Անի Միրզոյան

    Պատասխան՝ 80:

  6. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
    Գերանը 10 մասի բաժանելու համար պետք է այն սղոցել 9 տեղից։ Քանի որ մեկ սղոցումը տևում է 4 րոպե, ապա պարզ հաշվարկով կիմանանք 9 սղոցումը քանի րոպե կտևի՝ 9×4=36րոպե:

    Զարինե Փանյան

    Ելենա Օհանյան

    Պատասխան` 36:

  7. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=25մմ, BC=70մմ:

    Այս խնդիրը սովորողների մի մասը  լուծեց այս կերպ՝
    ǀCDǀ=ǀADǀ-(ǀABǀ+ǀBCǀ)
    25 + 70 = 95 մմ
    125 — 95 = 30 մմ=3 սմ
    Սովորողների մի մասն էլ  լուծեց այս կերպ՝
    ǀABǀ+ǀBCǀ+ǀCDǀ=ǀADǀ
    ǀCDǀ=ǀADǀ-ǀABǀ-ǀBCǀ
    125 -25-70 = 30 մմ=3 սմ

    Գրետա Բակունց

    Զարինե Փանյան

    Պատասխան` 3:

  8. Գտեք հետևյալ պատկերներից մեծի մակերեսը:

    Առաջին պատկերի մակերեսը կլինի՝ 5*10+14*7=148:
    Իսկ երկրորդ պատկերի մակերեսը կլինի՝ 13*6+11*7=155:
    148<155

    Հետևաբար, պատկերներից մեծ մակերես ունի երկրորդը։

    Լուսինե Ներսեյան

    Պատասխան` 155:

  9. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է: Ո՞րն է այդ թվերից ամենափոքրը:
    Հեշտ է նկատել,որ իրար հաջորդող կենտ թվերը մեկը մյուսից մեծ են 2-ով: Եթե երկրորոդ թվից հանենք 2, իսկ երրորդ թվից 4, ապա բոլոր երեք թվերը կհավասարվեն՝ 225 – (2+4) = 219: Մնում է ստացվածը բաժանել երեքի, որպիսզի գտնենք այդ թվերից ամենափոքրը՝ 219:3 = 73:

    Մենուա Հարությունյան

    Վերհիշում ենք բնական թվերը։

    Ո՞ր թիվն է, որ բնական չէ։

    Ո՞ր թվերն են կոչվում կենտ թվեր։

    Քանի որ մեզ հարկավոր է գտնել 3 իրար հաջորդող բնական կենտ թվեր, որոնց գումարը կլինի 225։ 225 թիվը բաժանում ենք 3 հավասար մասերի՝ 225:3=75։ Առաջին որոնելի կենտ թիվը 75-ն է։ Համաձայն խնդրի տվյալների մենք պետք է գտնեինք իրար հաջորդող բնական կենտ թվեր։ 75-ից պակաս բնական կենտ թիվը կլինի 73-ը, իսկ մյուսը կլինի՝ 77։

    75-2=73, 75+2=77

    73+75+77=225

    Անի Միրզոյան

    Պատասխան` 73:

  10. Երեք ծառայող 9510 դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 550-ով ավելի, իսկ երրորդը՝ 140-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Որքա՞ն ստացավ երկրորդը:
    Եթե կատարենք վերը նշված փոփոխությունները, ապա կնկատենք , որ աշխատավարձերի ընդհանուր գումարը կմնա ամփոփոխ` 9510դրամ․
    -410+550-140=0:

    Փոփոխությունը կտարելուց հետո յուրաքանչյուրի աշխատավարձը կլինի նույնը՝
    9510 : 3= 3170դրամ:

    Քանի որ երկրորդի աշխատավարձը բարձրացրել էինք 550-ով, ապա նրա իրական աշխատավարձը կլինի՝
    3170-550=2620 դրամ

    Լուսինե Ներսեսյան

    Խնդիրը լուծենք ՝ օգտվելով վերջի պայմանից․բոլորը հավասար ստանալու պայմանում  կունենային․

    9510։3= 3170  (  հավասար վարձատրված  դեպքում )

    3170+410=3580 (I)

    3170-550=2620 (II)

    3170+140= 3310 (III)

    Սյուզի Հակոբյան

    Պատասխան` 2620 դրամ:

 

Leave a Reply

Skip to toolbar