Թողարկում # 2. Բազմանիշ թվերի բազմապատկման այլ եղանակ:

Իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչիոլին (XV-րդ դար) իր աշխատություններում ներկայացրել է բազմանիշ թվերի բազմապատկման ութ տարբեր եղանակներ: Այս թողարկման համար կներկայացնենք, ոչ բոլորին հայտնի, բազմապատկման այս եղանակը:

Օրինակ՝ փորձենք բազմապատկել 342-ը 54-ով: Նախ և առաջ պետք է գծել 3×2 վանդակներից կազմված ուղղանկյուն, որտեղ երեքը առաջին արտադրիչի՝ 342-ի, թվանշանների քանակն է, իսկ 2-ը` երկրորդ արտադրիչի՝ 54-ի, թվանշանների քանակը:

Վանդակների մոտ կցագրում ենք առաջին թվի թվանշանները գրված ձախից աջ, երկրորդինը՝ ներքևից վեր հերթականությամբ, տես նկարը:

Յուրաքանչյուր վանդակ անկյունագծով կիսենք: Այնուհետև արտադրիչների թվանշանները զույգ առ զույգ բազմապատկենք միմյանցով և արդյունքները գրանցում ենք համապատասխան վանդակներում՝ միավորների թվանշանը գրելով վանդակի վերին, իսկ տասնավորնինը՝ ստորին կեսում: Տես նկարը.

Դրանից հետո գումարում ենք ստացված արդյունքները վանդակների անկյունագծերի ուղղությամբ՝ սկսելով վերին աջ անկյան վանդակից: Այդպես ստանում ենք պատասխանի թվանշանները՝ ըստ կարգի աճման.

Միավորներ՝ 8

Տասնյակներ՝ 6+0=6

Հարյուրյակներ՝ 2+1+0+1=4

Հազարյակներ՝ 1+5+2=8

Տաս հազարյակ՝ 1

Արդյունքում կստանանք՝

342x 54= 18468

Կարող եք արտադրյալը ստուգել ձեզ հայտնի բազմապատկման եղանակով:

Խնդիրներ

Խնդիրները թարգմանաբար ներկայացնում Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորող Անահիտ Վերմիշյանը ( «Քվանտ» ամսագիր, 2020թ. Համար 1, էջ 46):

1.БАОБАБ թիվը բաժանվում է 101-ի: Ո՞րն է այդ թիվը։

2. Խորանարդի յուրաքանչյուր նիստ բաժանված է 4 քառակուսիների: Յուրաքանչյուր քառակուսի ներկված է երեք գույներից մեկով` կապույտ, դեղին կամ կարմիր, այնպես, որ ընդհանուր կողմ ունեցող քառակուսիները, ներկված լինեն տարբեր գույնով:Խորանարդը քանի՞ կապույտ քառակուսի կարող է ունենալ:

3. Հայտնի է, որ բոլոր հիմարները կարծում են, որ իրենք խելացի են, իսկ մյուսները՝ հիմար։ Խելացի մարդկանց շարքում կարող է գտնվել այնպիսի մարդ, ով իրեն համարում է հիմար, բայց փոխարենը հստակ գիտի, մնացածներից ով է հիմար, ով է խելացի (այսպես է մտածում նաև այն խելացին, ով իրեն համարում է խելացի)։ Հիմարների երկրում անցկացված հարցադրումով կարողացան պարզել, թե ովքեր են խելացի և ովքեր հիմար։ Կա՞ այդ երկրում գոնե մեկ խելացի։

4. Նկարում ներկայացված են երկու վեցանկյուններ, որոնցից յուրաքանչյուրը Խեցգետինն իր ճիրաններով փորձում է ուղիղ գծով բաժանել հավասար մակերես ունեցող երկու մասերի:Առաջին վեցանկյան համար նրան հաջողվեց՝ տանելով ուղիղ երկու ուղղանկյունների կենտրոններով, այնուամենայնիվ, այս եղանակով երկրորդ վեցանկյունը բաժանվեց ոչ թե 2, այլ 3 մասերի: Ամեն դեպքում, այս ուղղանկյունն էլ կարելի է բաժանել 2 մասի: Օգնեք Խեցգետնին այդ անել։

Թողարկման պատասխանատուներն են Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողները՝

Մարիա Աբրահամյան՝ թողարկող, խմբագիր

Անահիտ Վերմիշյան

Լուիզա Եղիազարյան

Leave a Reply

Skip to toolbar